News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն իր դեգեներատ հասարակությամբ պետք է միջազգային հանրության կողմից գնահատականն ստանա։ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի գործով սկսված քննարկմանը այս մասին հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Մենք պետք է մեզ հարց տանք, իրավունք ունի արդյոք մի պետություն, որտեղ Սաֆարովը հերոս է, լինել ԵԽԽՎ անդամ»,- ասել է Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ մարդասպան Սաֆարովի հերոսացումից հետո «բոլորի համար հասկանալի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող ադրբեջանական պետության մաս դառնալ, որտեղ էթնիկ պատճառներով հայերի հրեշավոր սպանությունները համարվում է հերոսություն»։

ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռոուկեն ընդգծել է, որ Սաֆարովի ներում շնորհելու գործի շրջանակներում Ադրբեջանի գործողությունները՝ «հենց կյանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»։ Ադրբեջանցի պատգամավորների այն պահանջներին, որ Սաֆարովի գործը պետք է դիտարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում, ֆրանսիացի խորհրդարանականը պատասխանել է, որ «անարդար կլինի գործը դիտարկել, որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի տրամաբանական շարունակություն»։ «Հակամարտության կարգավորման գործընթացից դժգոհությունը չի կարող դաժան սպանության արդարացում լինել»,-ասել է Ռոուկեն։

Ադրբեջանցի պատգամավորները ԵԽԽՎ-ում փորձել են ամեն կերպ ներկաներին հիշեցնել, որ «Ադրբեջանը Եվրոպայի համար էներգիայի համար կարեւոր գործընկեր է, որ Ադրբեջանն ուն սեւ խավիար ու գազ», իսկ ադրբեջանցի պատգամավոր Ալի Հուսեյնլին լսումների դահլիճում ուղղակի, բոլորի առջեւ հայտարարել է, որ ԵԽԽՎ-ում Սաֆարովի գործի քննարկումն իրեն «զվարճացնում է»։

Ամեն դեպքում, ադրբեջանական կողմի «զվարճանքը» չեն կիսել ԵԽԽՎ մյուս երկրների ներկայացուցիչները, այդ թվում, նաեւ Բաքվի ավանդական գործընկերները։ Բուլղարացի պատգամավոր Լատչեզար Տոշեւը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Սաֆարովի գործողությունների արդարացումներն անընդունելի են, եւ որ «Ադրբեջանի գործողությունները ոչնչացրին այն բոլոր հույսերը, որ կողմերի միջեւ հաշտությունը հնարավոր է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ