News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փորձագետները հաշվարկել են աշխարհի բոլոր միլիարդատերերի ֆինանսական ունեցվածքը եւ կազմել են այն երկրների ցուցակը, որտեղ նրանք ամենաշատն են բնակվում: Wealth-X կազմակերպության տվյալներով, տնտեսական ճգնաժամի ֆոնին աշխարհի ամենահարուստ մարդիկ բազմապատկել են իրենց ունեցվածքը 14 տոկոսով` հասցնելով ֆանտաստիկ թվի` 6,19 տրիլիոն դոլարի: Աշխարհում միլիարդատերերի թիվը աճել է 9,4 տոկոսով` հասնելով 2 հազար 160 մարդու,:

Ամենաշատ միլիարդատերերով երկրների վարկանիշային ցուցակի վերջին տեղում հայտնվել է Կանադան, այստեղ միլիարդատերերի թիվը հասնում է 40-ի: 9-րդ տեղում  Բրազիլիան է` Լատինական Ամերիկայի այն միակ երկիրը, որը հայտնվել է ցուցակի մեջ: 8-րդ տեղում Շվեյցարիան է, որտեղ կա 57 միլիարդատեր: 7-րդ տեղում Հոնկոնգն է` 64 միլիարդատերերով: 6-րդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը` իր 97 միլիարդատերերով, որոնց ֆինանսական ընդհանուր ունեցվածքը կազմում է 380 միլիարդ  դոլար:

Լավագույն հնգյակը բացում է Հնդակաստանը, որտեղ ապրում է 109 միլիարդատեր:  Հնադկաստանին նախորդում է Գերմանիան` 137 միարդատերերով: Ըդն որում, Գերմանիան եվրոպական միակ երկիրն է, որը հայտնվել է այս ցուցակում:

Իր 140 միլիարդատերերով 3-րդ հորիզոնականում հայտնվել է Մեծ Բրիտանիան:

«Արծաթակիրը»  Չինաստանն է` 147 միլիարդատերեով: Դե իսկ առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ բնակվում են 480 միլիարդատեր, որոնց ֆինանսական ունեցվածքի ընդհանուր գումարը կազմում է 2,05 տրիլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ