News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հնարավորության սահմաններում պետք է ամեն ինչ անի, որպեսզի սիրիահայերն զգան իշխանության հոգածությունը։ Այդ մասին Աղավնաձորում Հայ լրագրողների վեցերորդ համահայկական համաժողովի մասնակիցներին ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից , «Քալիֆորնիա Կուրիեր» (The California Courier) թերթի խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձել է սիրիահայերի խնդրին եւ առաջարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ տարվա հեռուստամարաթոնից ստացված գումարներից հատկացնել նրանց։

Այդ կապակցությամբ վարչապետը հայտնել է, որ պետության ղեկավարից արդեն ստացվել է նման հանձնարարական։ Այժմ հարցը քննարկվում է Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ։ Կան հեռուստամարաթոնի կազմակերպման եւ ձեւաչափի տարբեր առաջարկներ։ Հնարավոր է, որ այն միաժամանակ նվիրված լինի սիրիահայերին եւ Լեռնային Ղարաբաղին։ Վարչապետը նաեւ նշել է, որ հիացած է սիրիահայերի կազմակերպվածությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ