News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-ին Կիպրոսի Հանրապետության Լարնակա քաղաքում իր աշխատանքները սկսեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը: Նիստին մասնակցում էին գործկոմի անդամները, ինչպես նաեւ Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Աշխատանքները սկսելու առիթով ողջույնի խոսք ասացին Կիպրոսի Խորհրդարանում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, Կիպրոսի մարզական կազմակերպության կոմիտեի ներկայացուցիչ Անդրոս Լոպպան:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի ընթացքում որոշում կայացվեց 2014թ. ձմռանը Ծաղկաձորում անցկացնել Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Խաղերի ծրագրում ընդգրկվելու են դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ եւ հոկեյ մարզաձեւերը: Բացի մրցութային ծրագրից լինելու են նաեւ ցուցադրական ելույթներ:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի առաջարկությամբ որոշվեց ամառային եւ ձմեռային խաղերի ընթացքում հոգալ Սիրիայի պատվիրակության ժամանման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաեւ Ձմեռային առաջին խաղերին մասնակցող մարզիկների գիշերավարձն ու սնունդը:

Գործկոմը որոշեց 2015թ. ամառային խաղերի ծրագրում ընդգրկել հրաձգություն, հեծանվասպորտ, սիրողական գոլֆ, սպորտային պարեր մարզաձեւերը: Գործկոմի նիստում Համահայկական խաղերի ծրագրում ավելացան լող մարզաձեւի՝ բատերֆլայ 50 եւ 100մ, թիկնալող 50 եւ 100մ, փոխանցումալող 4x100մ, համակցված փոխանցումալող 4x100մ ձեւերը եւ աթլետիկայի բարձրացատկ մարզաձեւը:

ՀԽՀԿ հերթական նիստը տեղի կունենա 2013թ. մայիսին, Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ