News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հարի Փոթերի մասին գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգի առաջին «մեծահասակ» գիրքը` «Պատահական ազատ տեղ» վեպը գլխավորում է բեսթսելերների ցանկը եւ հավակնում է տարվա բեսթսելերի տիտղոսին:

Ինչպես հաղորդում է USA Today-ը, ԱՄՆ-ում միայն առաջին 6 օրվա ընթացքում վաճառվել է նոր գրքի 375 հազ. օրինակ, ինչը թույլ է տվել առաջ անցնել աղմուկ հանած «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ գիրքը, որը 23 շաբաթ շարունակ գլխավորում էր բեսթսելերների ցուցակը:

Թեեւ «Հարի Փոթերի» վաճառքի ծավալին` 2,6 մլն օրինակ 2007թ-ին, նոր գիրքն առայժմ դեռ չի հասնում, սակայն նման տեմպերի պահպանման դեպքում այն կարող է դառնալ տարվա ամենավաճառվող գիրքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ