News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը Հունգարիայի պետության հետ խնդիրներ չունի, խնդիրները այդ երկրի կառավարության հետ են: Այս մասին հոկտեմբերի 8-ին ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով հունգարական ԱԳՆ-ի նոտան:

Զաքարյանի խոսքով, Հունգարիայի կառավարությունը կանխատեսելի քայլ է կատարել` Հայաստանի ԱԳՆ-ին նոտա հղելով. «սակայն միայն դիվանագիտական նոտաները բավարար չեն, որպեսզի երկրների միջեւ հարաբերությունները կարգավորվեն: Հունգարիան պետք է ապացուցի, որ հավատարիմ է եվրոպական արժեքներին եւ որ երկու երկրների միջեւ հարաբերությունները չեն  կառուցվում միակողմանի վստահության վրա: Հունգարիան պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Հայաստանից ` եւ բարոյական եւ իրավական ոլորտում»:

Հիշեցնենք, որ Հունգարիայի Արտաքի գործերի նախարարությունը Հայաստանին առաջարկում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները առանց նախապայմանների: Հունգարիայի արտգործնախարարությունը Հայաստանի ԱԳՆ-ին նոտա է հղել` առաջարկելով վերջ տալ դիվանագիտական հարաբերությունների միակողմանի կասեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ