News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ստեփանակերտ» օդանավակայանի շահագործումը նոր միլիտարիստական հայտարարությունների առիթ դարձավ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից, սակայն այս երկրները հայտարարություններից այն կողմ չեն անցնի:

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից սպառնալիքները միայն բանավոր են եղել, իսկ պրակտիկ առումով այդ երկիրը ոչինչ չի ձեռնարկի: «Չեմ կարծում, որ պաշտոնական Բաքուն այդքան անհեռատես գտնվի, որպեսզի գործողությունների անցնի քաղաքացիական ավիցիայի դեմ, քանի որ հանդիսանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ»,-ասաց պատգամավորը:

Դրանից զատ, ըստ Զաքարյանի, միջազգային հանրության համար անընդունելի են քաղաքացիական ավիացիայի հասցեին միլիտարիստական հայտարարությունները: «Եթե Բաքուն գնա գործուն քայլերի, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պաշտոնապես գործարկվել է ԼՂՀ-ի «Ստեփանակերտ» օդանավակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ