News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի քաղաքական ուժերն ասելիք չունեն ջավախահայությանը: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Արեւմտահայության հարցերի հետազոտման կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է հաշվի առնի հայերի հանդեպ վրացական քաղաքականության ժառանգականությունն՝ անկախ իշխող ուժից: Ալվրցյանի ներկայացմամբ, նրանց գլխավոր խնդիրը հայությանը Ջավախքից դուրս հանելն է:

«20-րդ դարի սկզբում Վրաստանի բնակչության 45 տոկոսը հայեր են եղել, մենք ունեցել ենք հսկայական թվով հայկական դպրոցներ ու թատրոններ: Խորհրդային շրջանում հայկական դպրոցների թիվը նվազել է մինչեւ մի քանի տասնյակի, իսկ հիմա դրանք ընդհանրապես չկան: Եթե դու ժողովրդին հնարավորություն չես տալի կրթվել մայրենի լեզվով, ոչ մի ազգամիջյան հաշտության մասին խոսք չի կարող լինել: Փոխարենը, թեեւ պահպանվում է ռուս-վրացական հրաբերությունների լարվածությունը, սակայն ռուսական դպրոցները չեն փակվում, որտեղ էլ իրենց երեխաներին տանում են հայ ծնողները: Հետեւանքները պարզ են. եթե ռուսաց լեզուն տեղ չունի Վրաստանում, ուրեմն հայերը ստիպված են հեռանալ Վրաստանից, բայց արդեն ոչ թե Հայաստան, այլ՝ հեռավոր Ռուսաստան: Այսպիսին է Վրաստանի իշխանությունների պլանը»,-վստահ է Ալվրցյանը:

Թեեւ Ջավախքի խնդրի բարդությանը, Վրաստանի քաղաքական ուժերը խուսափում են նրա բնակչության հետ հանդիպումներից: «Նրանք ասելիք չունեն Ջավախքի բնակչությանը, կամ, ավելի ճիշտ, ասելիք ունեն, բայց այդ մասին չեն ուզում խոսել»,-ընդգծեց նա, հավելելով, որ սխալ է Ջավախքի հայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելը, քանի որ դրանից անմիջապես հետո նրանք կզրկվեն Վրաստանի քաղաքացիությունից եւ կդադարեն այդ երկրի լիիրավ քաղաքացիներ լինել:

Նշենք, որ Վրաստանում, հատկապես հայաբնակ Ջավախքում գործում են մեծ թվով հայկական դպրոցներ, սակայն այտեղ առարկաների մի մասը ուսուցանվում է վրացերենով: Ավելին, մեկ տարի առաջ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա կառավարության նախաձեռնությամբ Թբիլիսիում փակվել են բոլոր ռուսական դպրոցները, բացառությամբ երկուսի:

Լուսանկարը՝ Սոնա  Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ