News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին առաջ է անցել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայից: Այդպիսին են հասարակական կարծիքի Pew Research Center-ի հարցման արդյունքները:

Ռոմնիի օգտին պատրաստ են քվեարկել 49, իսկ Օբամայի օգտին` 45%-ը: Գործող նախագահը հեռուստաբանավեճերի մեկնարկից հետո կորցրել է ձայների 10 տոկոսը: 

Փորձագետները կարծում են, որ հոկտեմբերի 3-ի հեռուստաբանավեճի արդյունքում «ամերիկացիները Ռոմնիին ընկալում են որպես նոր գաղափարների կրող եւ ունակ լուծելու նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրներն ու բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցը»: Ըստ ամերիկացիների` հեռուստաբանավեճի ժամանակ հանրապետականն «ավելի վստահ է եղել»:

Նշվում է նաեւ, որ Ռոմնիի ժողովրդականությունն ավելի է աճել շնորհիվ 50 տարեկանից ցածր սպիտակամորթ կանանց, հայտնում է «Ռոսբալտը»:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները հոկտեմբերի 4-ին ուղիղ եթերում անցկացրել են  բանավեճերի առաջին փուլը: Հանդիպումը տեղի է ունեցել Դենվերի համալսարանում, քննարկվել են հարկային դաշտը, առողջապահությունը, բյուջեի պակասուրդը եւ դաշնային կառավարության գործառույթները:

Ըստ CNN -ի եւ ORC International-ի համատեղ հարցման արդյունքների` հաղթել է Ռոմնին: 

Այս շաբաթ բանավեճեր տեղի կունենան փոխնախագահի թեկնածուներ՝ դեմոկրատ Ջո Բայդենի եւ Վիսկոնսին նահանգի  սենատոր, հանրապետական Ռայան Փոլի միջեւ: Սպիտակ տան ղեկավարի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ