News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ոչ մի քայլ չի ձեռնարկի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված, եթե իհարկե Ալիեւը խելքը չի կորցրել: Այս  մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«ճիշտ է, ինչ-որ սպառնալիքներ հնչում են, բայց հուլիսից կա պայմանավորվածություն, որ օդանավակայանը պետք է բացվի,  Ադրբեջանը եւ Թուրքիան այսօր փորձում են Արբեջան-Հունագրիա գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակը բարդել Հայաստանի վրա՝ այն կապելով օդանավակայանի հետ»,- ասաց նա՝ շեշտելով, որ օդանավակայանը նորմալ կաշխատի, Ադրբեջանն էլ ոչինչ չի կարող անել:

Նա նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում եւ հերթական սպառնալիքների շարքից է, թե Թուրքիան կարող է փակել օդային սահմանը:  Իսկ թե ինչու է ձգձգվում Ստեփանակերտի օդանավակայնի առաջին թռիքը,ապա Կիրո Մանոյանը եւս հակված է մտածել, որ զուտ տեխնիկական պատճառներով: Նրա խոսքով՝ Ստեփանակերտի օդանավակայնի բացումը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը նպաստող ազդակ է:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ