News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Անգելա Մերկելին Հունաստանում դիմավորել են ոչ միայն նացիստական խորհրդանիշների ցուցադրումով եւ դրոշներ այրելով, այլեւ մերկ վազքով: Ամենայն հավանականությամբ, ցուցարարներից մեկը որոշել է բարձրաստիճան հյուրին գործով ցուցադրել, թե հույների համար ինչով կարող է ավարտվել, այսպես կոչված, խիստ տնտեսական քաղաքականությունը, որը նրանցից պահանջում են եվրոպական վարկատուները, այդ թվում Գերմանիան:

Երիտասարդ տղամարդն ամբողջությամբ հանվել է եւ վազել Աթենքի փողոցներում, որտեղ այդ ժամանակ բախումներ էին տեղի ունենում ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է տղամարդը վազում ոստիկանների կողքով, որոնք, ըստ էության, պատրաստ չէին իրադարձությունների նման զարգացմանը եւ պարզապես դիտում էին, առանց միջամտելու:

Միաժամանակ ցուցարարները ծափահարում էին մերկ վազորդին ու սուլում, հաղորդում է NEWSru.com-ը:

«Հունաստանի պահարանը դատարկվել է»,- հեգնանքով գրում է The Daily Mail-ը: Թերթը չի հայտնում, թե ինչով է ավարտվել «մերկ բողոքը»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը ձերբակալել է 214 ցուցարարների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ