News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռամիլ Սաֆարովի արտահանձնման որոշումը սխալ էր եւ անբարո: NEWS.am-ի թղթակցին այս մասին ասաց հունգարացի պատմաբան, քաղաքական վերլուծաբան  Զոլտան Բիրոն, ով հունգարացի մտավորականների թվում այցելել է Երեւան` ներողություն խնդրելու Հունգարիայի իշխանությունների գործողությունների համար: Պատվիրակության կազմում է  նաեւ հունգարացի լրագրող եւ  հրատարակիչ Գաբոր Դեակը, հոգեւորական Գաբոր Իվանին եւ ինժեներ-մեխանիկ Ռուդոլֆ Ունգվարին:

«Մեր այստեղ ժամանելու գաղափարը պատկանում է Գաբոր Դեակին, ով առաջարկեց  պատվիրակության մեջ համախմբել տարբեր հայացքներ ունեցող անձանց, ովքեր անթույլատրելի են համարում Սաֆարովի արտահանձնումը: Մենք տարբեր համոզմունքներ ունեցող մարդիկ ենք, սակայն կարծում ենք, որ այն, ինչ կատարվեց օգոստոսի վերջին, հունգարների մեծ մասի համար անթույլատրելի է: Առաջին հերթին դա խորը վիրավորանք է, մեծ սխալ: Եւ որոշեցինք ինչ-որ կերպ արտահայտել դա»,-նշեց Զոլտան Բիրոն:

Պատվիրակությունը Երեւան է ժամանել սեփական միջոցներով: «Մենք եկել ենք ոչ միայն սեփական զգացմունքները հայտելու համար. մեր տեսակետը Հունգարիայում շատերն են կիսում: Կարծում եմ, որ նրանք մեծամասնություն են: Եւ մենք կարծում ենք, որ առանց մեր գալու եւ մեր զգացմունքները հայտնելու դժվար կլիներ հետագա կյանքը: Մենք չենք ցանկանում հակամարտությանը միջամտել: Դա ահավոր խնդիր է: Կցանկանայինք օգնել, բայց մենք դա չենք կարող: Սակայն միանշանակ է, որ այնպիսի երկիրը, ինչպիսին Հունգարիան է, եթե չի կարող օգնել, ապա գոնե չպետք է նաեւ խանգարի»,-կարծում է հունգարացի մտավորականը:

Զոլտան Բիրոն կրկին ընդգծեց, որ պետք էր որոշում ընդունելուց առաջ մտածել. «Մենք կարծում ենք, որ այդ որոշումը խորապես սխալ էր եւ անբարո: Եւ մենք պարզապես ցանկացանք արտահայտել, որ հունգարների մեծ մասն այդպես են կարծում` անկախ նրանից աջակցում են կառավարությանը, թե ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ