News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը իր արտաամուսնական կապերից նման քաղաքական հետեւանքներ չէր սպասում: Այդ մասին նա խոստովանել է «Le Point» ամսագրին տված հարցազրույցում:

«Ես ենթադրում էի, թե կարող եմ իմ անձնական կյանքը կազմակերպել այնպես, ինչպես ցանկանում եմ` առանց իմ ծառայողական պարտականությունների համար հետեւանքների: Ներառյալ ազատ վարքագծը. փոխադարձ համաձայնությամբ մյուս չափահաս անձնաց հետ նման երեկոները Փարիզում շատ են, դուք կզարմանք այնտեղ որոշ անձանց տեսնելով: Ես առնվազն միամիտ էի: Քաղաքական գործիչների վերաբերյալ ֆրանսիական հանրության կարծիքն այլ էր»,-նշել է ԱՄՀ նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ օրերս ֆրանսիական դատախազությունը  փակել էր Սթորս Կանի դեմ հարուցված գործը, որով նա մեղադրվում էր խմբակային բռնաբարության  մեջ: Դատախազությունը հրաժարվել էր գործ հարուցելուց, քանի որ հիմնական վկան հրաժարվել էր ցուցմունքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ