News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայ փրկարարները «Վրաստան - 2012» զորավարժությունների արդյունքում  զորավարժությունների հրամանատարության եւ Հայաստանի ԱԻՆ-ի կողմից արժանացել են քաջալերման եւ հատուկ մրցանակի: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի ԱԻՆ  ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանը:

Զորավարժությունները կայացել են սեպտեմբերի 22-27-ին Թբիլիսիի մերձակայքում: Հայկական պատվիրակության կազմում տարբեր ուղղությունների շուրջ 50 փրկարարներ են եղել` որոնողափրկարարական եւ քիմիական ջոկատի ներկայացուցիչներ, ջրափրկարարներ, պարամեդիկներ եւ շնաբաններ:

Նշենք, նմանատիպ զորավարժություններ Հայաստանում անց էին կացվել 2010թ., 2011թ.` Մոլդովայում: Զորավարժություններն անց են կացվել Աղետների արձագանքումը համակարգող եվրոատլանտյան կենտրոնի հովանու ներքո:

Ինչպես հայտնել  է Սամվել Մկրտչյանը, Հայաստանի ԱԻՆ ներկայացուցիչ, պրապորշչիկ Արմեն Եփրեմյանը Ղրղըզստանում մասնակցել է ջրասուզորդների որակավորման բարձրացման դասընթացների:

 «Նա գերազանց արդյունք է ցուցաբերել, ինչի շնորհիվ հաջորդ տարի Հայաստանից երկու ներկայացուցիչների են հրավիրել դասընթացների», - հայտնել է  Սամվել Մկրտչյանը: Դասընթացներն անցկացվել են Իսիկ Կուլ լճում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ