News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսական հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին Վրաստանում ձեւավորված նոր կառավարությունում առաջարկել են փոխվարչապետի պաշտոնը:Այդ մասին հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով հանրապետության նոր ձեւավորված կառավարության տեղեկացված աղբյուրները:

Աղբյուրի համաձայն, Թ. Կանդելակիին առաջարկվել է զբաղեցնել փոխվարչապետի ու կապի նախարարի պաշտոնը: Առաջիկայում նա կմեկնի Թբիլիսի` նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ բանակցություններ վարելու: Բացի այդ, հայտնի հեռուստահաղորդավարուհու մամուլի ծառայությունում հրաժարվեցին հաստատել կամ ժխտել այս լուրը: Վրացական կողմը նույնպես պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Կանդելակին ծնվել է Թբիլիսիում, համարվում է վրացական Կանդելակի ազնվական տոհմի շառավիղը, որը հաստատված է եղել Վրաստանի պատմական Իմերեթիա շրջանում: Այս շրջանից է ծագում Բ. Իվանիշվիլու, ինչպես նաեւ «Միլանի» ֆուտբոլիստ Կախի Կալաձեի տոհմը: Վերջինիս նույնպես առաջարկվել էր Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը: Հայտնի է, որ Կանդելակին վաղուց բարեկամական հարաբերությունների մեջ է Կախաձեի հետ,գրում է ՌԲԿ-ն: Վերջին տարիներին Կանդելակին համարվում էր Միխայիլ Սահակաշվիլու անհաշտ քննադատներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ