News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Շահան Արծրունին հոկտեմբերի 13-ին Ստամբուլի Ջեմալ Ռեշիդ Ռեյ համերգասրահում Թուրքիայի պետական կոնսերվատորիայի երաժիշտներից Ջիհաթ Աշքընի հետ հանդես կգա համերգով:

Համատեղ համերգի ժամանակ կհնչեն հայ եւ թուրք հայտի երաժիշտների ստեղծագործությունները, այդ թվում Ադնան Սայգունի, Յուքսել Քոփթագելի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի եւ Սերգեյ Ասլամազյանի ստեղծագործությունները:

Նշենք, որ Շահան Արծրունին ծնվել է 1943-ին Ստամբուլում, սակայն 1964-ին տեղափոխվել է ԱՄՆ եւ այնտեղ է շարունակում իր ստեղծագործական կյանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ