News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի քաղաքացիական գործերով 2-րդ դատարանն արդարացրել է Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշին, ում դատախազությունը մեղադրում էր պաշտոնը չարաշահելու մեջ։

Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը քաղաքապետարան կամ նրան կից հիմնարկներ ընդունվել ցանկացողներից պահանջել է բացի թուրքերենից տիրապետել նաեւ հայերեն, քրդերեն, արաբերեն, ասորերեն լեզուներից որեւէ մեկին։

Թուրքական Anadolu գործակալության թղթակցի հետ զրույցում Աբդուլլահ Դեմիրբաշն ասել է, թե դատարանում պաշտպանության ժամանակ ասել է. «Երբ քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների բաժնում աշխատակից ընդունելիս պարտադիր է ֆրանսերենի կամ անգլերենի իմացությունը, դա անհավասարություն չէ, իսկ երբ քրդերենի կամ հայերենի իմացությամբ աշխատակից են ընդունում, անհավասարության դրսեւորո՞ւմ է»։

Քուրդ քաղաքապետը նշել է, թե իր պաշտպանական ճառից հետո դատավորն իրեն անմեղ է ճանաչել։

Նշենք, որ Սուրի քաղաքապետի դեմ ամիսներ առաջ էլ հետաքննություն էր սկսել Դիարբեքիրի նահանգապետարանը՝ կապված Սուրի քաղաքապետի կողմից հայերենի եռամսյա դասընթացներ կազմակերպելու հետ:

Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։  Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ