News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետերբուրգում ինը պետերբուրգցիների կողմից ամերիկացի փոփ երգչուհի Մադոննայի դեմ հայցի նախնական քննությունը վերածվել է աբսուրդի թատրոնի: Առաջին հերթին պարզվել է, որ  հայցերում մատնանշված համերգի կազմակերպիչներն իրականում կապ չունեն համերգի հետ. «PMI կորպորացիան չի ժխտում, որ համերգի կազմակերպիչն է, սակայն «PMI կորպորացիան» բրենդ է, եւ չի կարող դատարանում որպես պատասխանող հանդես գալ: Իսկ հայցում մատնանշված «Երաժշտական ինդուստրիա» եւ «ПМИ-մեդիա» ընկերությունները պաշտոնապես համերգի կազմակերպիչ չեն հանդիսանում»,-հաղորդում է  «Ռոսբալտը»:

Այսպիսով, որպեսզի գործի քննությունը շարունակվի, հայցվորները պետք է փոխեն պատասխանողների իրավաբանական անվանումը`պարզելով,  թե հատկապես որ ընկերությունն է զբաղվել սկանդալային համերգով:

Մյուս աբսուրդը կապված է նրա հետ, որ ինը հայցվորներից միայն մեկն է ներկա գտնվել Մադոնայի պետերբուրգյան համերգին եւ հենց նա էլ դատական նիստին չի ներկայացել:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փոփ երգչուհու դեմ դատական նիստը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 25 –ը: Հայցվորները երգչուհուց  333 մլն ռուբլի փոխհատուցում են պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ