News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հոլիվուդյան հայտնի  դերասան Բրեդ Փիթը դարձել է լեգենդար Chanel № 5-ի նոր դեմքը. Փարիզում հոկտեմբերի 12-ին նրա մասնակցությամբ ն գովազդային հոլովակ  են երկայացրել:  

Ինչպես հայտնում է  «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, ֆրանսիական օծանելիքի գովազդում Բրեդ Փիթի հայտնվելը արտառոց իրադարձություն է: Բանն այն է, որ գրեթե մեկդարյա պատմության ընթացքում Chanel-ը ներկայացրել են բացառապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ՝ հայտնի մոդելներ եւ դերասանուհիներ: Նրանցից մեկի մասին ասում էին. «Միակ բանը, որ անկողնում մնում է Մերիլին Մոնրոյի մարմնին, Chanel № 5 օծանելիքն է»:

Այժմ օծանելիքը գովազդելու պատվին արժանացել է Բրեդ Փիթը: 30 վայրկյան տեւողությամբ սեւ-սպիտակ հոլովակում Փիթը կանանց տարբեր հարցեր է ուղղում՝ «Դուք գիտակցո՞ւմ եք, թե ձեր բախտն ինչքան է բերել», «Ինչո՞ւմն է գաղտնիքը» «Դուք ինչ-որ տե՞ղ եք պատրաստվում գնալ», «Ո՞ւր», -  հարցնում է հոլիվուդյան դերասանը: Տեսահոլովակի հեղինակը ռեժիսոր Ջո Ռայթն է: Հենց նա էր նկարահանել Chanel Coco Mademoiselle-ի  հոլովակը, որտեղ Կիրա Նայթլին մոտոցիկլետով շրջում է Փարիզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ