News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Hyundai-ի մեքենայի վարորդը, որը ողբերգական վթարի օրը տեղափոխում էր դերասանուհի Մարինա Գոլուբին, վարորդական իրավունքի կեղծ վկայական է ունեցել:

Ինչպես  «Ինտերֆաքսին» հայտնել է մարզային ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը,  «այդ վկայականը բացահայտ կեղծված է»: Ըստ նրա՝ Սվերդլովի ոստիկանությունում նման մարդ կա, սակայն նա չի կորցրել իր վկայականը եւ ուրիշի չի տվել: Բացի այդ, ոստիկանի վկայականը պլաստիկ է, իսկ վարորդինը` ստվարաթղթից: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես են ոստիկանի տվյալները հայտնվել այլ մարդու մոտ, հայտնում է  «vesti.ru-ն: Եկատերինբուրգի ոստիկանությունում կարծում են, որ Ալեքսեյ Չուպրակովի տվյալները վերցված են եղել ՃՈ բազայից եւ գնվել են սեւ շուկայից: 

Hyundai-ի վարորդ Դմիտրի Տուրկինը մարտին զրկվել էր վարորդական իրավունքից մեքենան հարբած վիճակում վարելու համար, սակայն նրա մեքենայում հայտնաբերել էին   Ալեքսեյ Չուպրակովի անվամբ վարորդական իրավունքի վկայական: 7 տարի առաջ տրված վկայականում եղել էր Տուրկինի լուսանկարը:

Զոհված վարորդի պաշտպանությամբ Facebook-ի իր էջում հանդես է եկել Մարինա Գոլուբի ընկեր, ռեժիսոր Կիրիլ Սերեբրենիկովը:

Մինչդեռ Cadillac-ի վարորդ Ալեքսեյ Ռուսակովին, որը վթարի ենթադրյալ մեղավորն է, փնտրում են ամբողջ երկրով: Նախօրեին նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել: 

Քննիչները համարյա չեն կասկածում, որ  ղեկին եղել է Ռուսակովը: Մեքենայում գտել են նրա բջջայինը եւ անձնագիրը, նաեւ` արյան հետքեր: Հայտնի է, որ նա ողջ է:

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի գիշերը: Ըստ ոստիկանության ՝ Cadillac-ը անցել է կարմիր լույսի տակով եւ արագության տակ բախվել Hyundai-ին, որում գտնվում էր դերասանուհի Մարինա Գոլուբը: Վարորդը եւ ուղեւորը տեղում մահացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ