News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում, անդրադառնալով Հայաստան –Իտալիա խաղին, զուգահեռ է տարել 1973թ. հետ, երբ «Արարատը» ԽՍՀՄ չեմպիոնի կոչման համար խաղում էր Լենինգրադի «Զենիթի» հետ եւ «Հրազդան» մարզադաշտում հաղթեց 3:2 հաշվով:

«Այսօր հետաքրքիր խաղ է սպասվում Հայաստանի եւ Իտալիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ:

Հանդիպման կարեւորությունը եւ «Հրազդան» մարզադաշտում խաղի անցկացումը ինձ մոտ հուշ արթնացրեց. 1973-ին, երբ ես առաջին անգամ ժամանեցի Հայաստան ուսանելու, հենց նույն օրը «Արարատը» ԽՍՀՄ չեմպիոնի կոչման համար խաղում էր Լենինգրադի «Զենիթի» հետ «Հրազդան» մարզադաշտում եւ հաղթեց 3:2 հաշվով: Ես մարզադաշտում էի: Դժվար էր նկարագրել,  թե հաղթանակից հետո ինչ էր կատարվում Երեւանում եւ ընդհանրապես Հայաստանում: Դա ազգային համախմբման եւ ցնծության օր էր:

Հաջողություն եմ մաղթում մեր ֆուտբոլիստներին, եւ հուսով եմ՝ նրանք մեզ այսօր այդպիսի օր կպարգեւեն: Ես մի տեսակ նախապաշարում ունեմ, որ մերոնք այսօր նույնպես մեկ գոլի տարբերությամբ հաղթելու են իտալացիներին»,- նշել է Օսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ