News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր Բոբի Քրիստինա Բրաունը հայտարարել է իր խորթ եղբոր՝ Նիկ Գորդոնի հետ նշանվելու մասին:

Երկար ժամանակ երիտասարդները հրաժարվում էին իրենց սիրավեպի մասին խոսել, բայց հիմա որոշել են ոչ միայն հայտել իրենց հարաբերությունների, այլեւ նշանվելու մասին, հաղորդում է «Վսյա պրավդան»:

«Հյուսթոններ» ռեալիթի շոուում, որտեղ գործող անձինք լեգենդար երգչուհու հարազատներն են, Բոբի Քրիստինան ասել է, որ իր կյանքը չի պատկերացնում առանց Նիկի:

Հարազատները միանգամից հավանություն չեն տվել երիտասարդների որոշմանը, բայց հետո հաշտվել են այդ մտքի հետ: Հիշեցնենք, որ վերջերս Բոբի Քրիստինան եւ Նիկ Գորդոնը ավտովթարի էին ենթարկվել, որի ժամանակ տուժել էր միայն նրանց շքեղ ավտոմեքենան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ