News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները հետազոտել են 18-ամյա կանադացի փոփ  կատարող Ջասթին Բիբերի  գենետիկ ծառը եւ պարզել են, որ  թինեյջերների կուռքը բարեկամական կապեր ունի ոչ պակաս նշանավոր աստղերի հետ:

Գիտնականները բացահայտել են, որ Բիբերը հանդիսանում է երգչուհիներ  Սելին Դիոնի, Ավրիլ Լավինի եւ հոլիվուդյան դերասան Ռայան Հոսլինգի  հեռավոր ազգականը:

Բիբերը Դիոնի հետ  առավել մոտ բարեկամներ են, քան մյուսների  հետ, նշում է Torontovka.com-ը:

Նշված բարեկամների հեռավոր ազգականները` ամուսնական զույգ Մատյուրին Ռոյն ու Մարգարիտա Բիրեն 17-րդ դարի 30-ականներին ապրել են Ֆրասնիայում, ինչից հետո տեղափոխվել են Կանադա: «Ընտանեկան պատմության մեջ ամենահրաշալին այն է, որ դու երբեք չգիտես, թե ում հետ ես բարեկամական կապերի մեջ»,-հայտնել են գիտնականները, փոխանցում է LifeNews-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ