News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սլովակիայի Գերագույն դատարանի ղեկավար Շտեֆան Գարաբինը վստահ է, որ, ի վերջո, Ֆրանսիայում ընդունվելու է օրենքն, ըստ որի, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն կպատժվի: Եւ ոչ միայն Ֆրանսիան, այլեւ այլ եվրոպական երկրներ, վաղ թե ուշ, կբարձրացնեն Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին նա ասել է «Գոլորս Արմենիի» թերթին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի, թե ինչու Սլովակիան կարողացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել, իսկ Ֆրանսիան չի կարողանում:

Լրագրողը հիշեցրել է, որ Շ. Գարաբինը բավական խիստ է արտահայտվել Ֆրանսիայի Սահամանադրական խորհրդի որոշման առնչությամբ, որով արգելափակվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

«Ես վստահ եմ, որ, ի վերջո, Ֆրանսիայում էլ այդ օրենքը կընդունվի, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի արարք կհամարվի: Ոչ միայն Ֆրանսիան, այլեւ այլ եվրոպական երկրներ, վաղ թե ուշ, կբարձրացնեն Հայոց ցեղասպանության հարցը: Չնայած տնտեսական ու քաղաքական շահերին, ստիպված են լինելու վերադառնալ այդ թեմային: Հայոց ցեղասպանության մասին ես խոսել եմ նաեւ իմ՝ Սանկտ-Պետերբուրգ այցելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում: Չպետք է մոռանալ Հիտլեի խոսքը 1939 թվականին՝ Լեհաստանի վրա հարձակումից առաջ: Արդարացնելով հարձակման դաժանությունը, նա հայտարարել էր. «Ով է այսօր հիշում հայերի կոտորածները»:

Այսօր ես կասեմ որպես դատավոր: Եթե մենք Առաջին համաշխարհային պատերազմից հետո դատապարտեինք Հայոց ցեղասպանությունը, մենք ստիպվֆած չէինք լինի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճանաչել ու դատապարտել Հոլոքոստը»,-ասել է նա:

«Ցանկանում եմ հավելել, որ դրական եմ գնահատում Ֆրանսիայի օրենսդրության մեջ որոշակի գործընթացները: Թեեւ օրինագիծը, որի մասին խոսեցինք, դեռ չի ընդունվել, բայց կարեւոր է փաստը, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում է եւ դրանով արդեն զբաղվում են»,-ամփոփել է Գարաբինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ