News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նորվեգացի վիրաբույժ եւ բեյսջամփեր Ռիչարդ Հենրիքսենը 1200 մետր բարձրությամբ ժայռից թռչելուց առաջ կատարած ակրոբատիկ հնարքի ժամանակ մահից է փրկվել:

Մարզիկը որոշել է իր թռիչքին նաեւ մարմնամարզական հնարք ավելացնել: Դրա համար հենց անունդի եզրին պտտաձող է տեղադրվել, որի վրա պարաշյուտիստը պետք է մի շարք  պտույտներ կատարեր եւ հետո թռիչք կատարեր: Այն պահին, երբ Հենրիքսը արդեն սկսել էր պտտվել ձողի վրա, ողջ կառույցն ասպասելիորն փլուզվել է, եւ նա ներքեւ է գլորվել` չհասցնելով խմբավորվել, հաղորդում է LifeNews-ը:

Ողջ ընթացքը նկարահանվել է  էքստրեմալների մասին «Կարգին խենթեր» նորվեգական հաղորդման կողմից: Շոուի հաղոդավարը խոստովանել է, որ հենց Ռիչարդն անհետացել է տեսադաշտից, խումբը մտածել է, որ նա չի փրկվի: Հենրիքսենը հրաշքով հասցրել է բացել պարաշյուտը, սակայն նրա վրա վերեւից ընկել է պոկված ձողը: Այնուհանդերձ , պարաշյուտիստին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ