News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահի աշխատազկամի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան նման կառույցը խիստ պահանջված է մեր հանրապետության համար եւ մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի կարեւորությունը հանրապետության համար՝ նշելով, որ այստեղ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածություն:

Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող մի շարք օբյեկտներ եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ