News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Երկու երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձնազրույցից հետո  տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ Անվտանգության խորհուրդների ներկայացուցիչների ընդլայնված կազմով հանդիպումը:  Մասնակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրեցին արձանագրություն, որում ամրագրվեցին ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները:

Այսօր նաեւ տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հանդիպման արդյունքներով կողմերի միջեւ ստորագրվեց ՀՀ տարածքում համատեղ հումանիտար կենտրոն ստեղծելու վերաբերյալ ՀՀ եւ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունների միջեւ մտադրությունների մասին արձանագրությունը:

Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպմանը հաջորդել է «Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի նիստը, որի ընթացքում ընդգծվել է, որ ՀԱՊԿ շրջանակներում ընթացիկ տարում իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, այդ թվում 2012թ. համատեղ միջոցառումների պլանի կատարման ուղղությամբ: Քննարկվել են հայկական կողմի եւ ՀԱՊԿ քարտուղարության միջեւ հետագա փոխգործակցության,  կազմակերպության գործունեության հետագա զարգացման եւ կատարելագործման հարցեր: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն, որում տեղ են գտել կայացած քննարկումների ժամանակ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ:

ԱԱԽ քարտուղարը հանդիպել է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` քաղաքական, տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակի եւ հետագա խորացման հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ