News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչը անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոյին 5 միլիարդ դոլար է առաջարկել «Բելառուսկալի» ընկերությունը իրական արժեքից ցածր գնով գնելու  համար: Այս մասին հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է նախագահն անձամբ:

«Ինձ 15 միլիարդ դոլար են առաջարկել «Բելառուսկալի» ընկերության վաճառքի համար. 10 միլիարդը գանձարան, 5 միլիարդը` ինձ, որտեղ ես ասեմ»,-լրագրողներին պատմել է նա, ավելացնելով, որ նման առաջարկով ռուս ընկերոջը իր մոտ են ուղարկել «մոսկովյան օլիգարխները»:

«Ես ասել եմ իմ ընկերոջը. «Միշա, դու գիտե՞ս, թե ինչ է լինում նրանց հետ, ով ինձ մոտ է գալիս նման առաջարկով»,-նա պատասխանել է «ձեռնաշղթաներ հագցրեք»,-շարունակել է Լուկաշենկոն: Ձեռնաշղթաներ Բելառուսի ղեկավարը իր ռուս գործընկերոջը չի հագցրել, սակայն զգուշացրել է, որ նման առաջարկներով այլեւս իր մոտ չգան:

Լուկաշենկոյի գնահատականով այն ձեռնարկությունը, որի մասին գնում էր խոսքը, արժե 30–32 միլիարդ դոլար:

Ինչպես հաղորդում է «Գազետա.ru»-ն, բելառուսական իշխանությունները 2011 թ-ին հայտնել են  «Բելառուսկալի» վաճառքի մտադրության մասին, որը 100 տոկոսով պատկանում է պետությանը: Կալիումական աղ արտադրող աշխարհում ամենամեծ արտադրություններից մեկի ակցիաների գնամամբ հետաքրքրվել էր ռուս բիզնեսմեն Սուլեյման Կերիմովը, սակայն հետագայում կողմերը կենտրոնացել են այլ ծրագրի քննարկման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ