News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բուքերովյան մրցանակի 2012թ. դափնեկիր է դարձել բրիտանացի գրող Հիլարի Մենթելը: Տարվա լավագույն գիրք է ճանաչվել նրա «Ներս բերեք մարմինները» վեպը (Bring Up the Bodies): Հ. Մենթելն առաջին կինն է, որը մրցանակի է արժաանցել 2-րդ անգամ. 2009 թվականին հաղթել էր նրա  «Գայլային սրահը» վեպը, հայտնում է rbc-ն: 

Որպես գլխավոր մրցանակ Մենթելն ստացել է 50 հազար ֆունտ (80 հազար դոլար), հաղորդում է   «vesti.ru»-ն:
Մենթելի ստեղծագործությունը ժյուրին ընտրել էր 6 հեղինակների գործերից: Դրանք էլ ընտրվել էին այլ ժյուրիի կողմից:  Իսկ այս տարի մրցանակի համար ընդհանուրը առաջադրվել էր 145 գիրք:

Այս տարի ժյուրի կազմում եղել են դերասան Դեն Սթիվենսը, քննադատ Դինա Բերչը, պատմաբան Ամանդա Ֆորմանը եւ գրող Բհարաթ Թանդոն: Ժյուրին գլխավորել է «Թայմզի» խմբագիր Փիթեր Սթոթարդը: 

Բուքերովյան մրցանակը հանձնվում է 1969 թվականից՝ անգլերենով գրված լավագույն ստեղծագործության համար, որի հեղինակը պետք է ապրելիս լինի Ազգերի միության, Իռլանդիայի կամ Զիմբաբվեի երկրներից մեկում: Մրցանակի 4 դափնեկիրներ` Ուիլյամ Գոլդինգը, Նադին Գորդիմերը, Վիդիադհար Նայփոլը եւ Ջոն Քութզեեն հետագայում դարձել են  գրականության Նոբելյան դափնեկիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ