News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 20-ին Գուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթը(գեղարվեստական ղեկավար Լեւոն Էսկենյան)  մենահամերգներով հանդես կգա «NOSTALGIA FESTIVAL» եվրոպական երաժշտական փառատոնին, որը տեղի է ունենալու Լեհաստանի Պոզնան քաղաքում: Համույթի հետ փառատոնին մասնակցելու է նաեւ դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը, ով կկատարի Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները:

Փառատոնն այս տարի առանձնանում է իր արտահայտված հայկական ուղղվածությամբ, քանի որ նախատեսված են Ֆրունզե Դովլաթյանի եւ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաեւ հայ արվեստին ու հայագիտությանը վերաբերվող դասախոսություններ, որոնց թվում հատկապես հետաքրքրական է «Սպանդի ու պատկերի լույսի միջեւ» խորագրով դասախոսությունը, որի շրջանակում բանախոսները կքննարկեն Փարաջանովի սիմվոլոզմի ու Մանսուրյանի երաժշտության փոխառնչությունները: Նաեւ նախատեսված է զրույց- հանդիպում Գուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթի երաժիշտների հետ, ովքեր կխոսեն հայկական երաժշտության, Գուրջիեւի եւ Կոմիտասի երաժշտության առանձնահատկությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ