News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

25-ամյա  Գ.Հ-ն պոռնկագրական պատկերներ տարածելու դիտավորությամբ համացանցի «համադասարանցիներ» սոցիալական կայքի իր էջում վերբեռնել է տղամարդու սեռական օրգաններ եւ սեռական հարաբերություն պատկերող լուսանկարներ:Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին փոխանցեցին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 25-ամյա  Գ.Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հոկտեմբեր ամսին պոռնկագրական պատկերներ տարածելու դիտավորությամբ համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի իր էջում վերբեռնել է տղամարդու սեռական օրգաններ եւ սեռական հարաբերություն պատկերող լուսանկարներ: Ավելին` դրանցում գռեհիկ, կոպիտ , նատուրալիստական ձեւով ցույց են տրվում սեռական ակտի եւ սեռական օրգանների անատոմիական եւ ֆիզիոլոգիական մանրամասնությունները, որոնք տեսնելու հնարավորություն է ունեցել վեբ կայքում գրանցված յուրաքանչյուր ոք:

Այսինքն` Գ. Հ-ը մեղադրվում է ՀՀ քր.օրի 263 հոդ. 1-ին մասով`  պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը , եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները:

Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:Դատական քննությունը նշանակվել է հոկտեմբերի 23-ին:

Տպել
Ամենաշատ