News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ում տեղի Է ունեցել ՃՏՊ։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեռեւս չպարզված հանգամանքներում «Վոլվո-75Ա» մակնիշի 1775-10 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 1951 թ. ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Հուսեյնի Ռախբինը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վայքի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւանի բժշկական կենտրոն։

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ