News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տոկիոյում վախճանվել է ճապոնացի նշանավոր ռեժիսոր, Բեռլինալեի մրցանակակիր, Պուսանյան միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Կոձի Վակամացուն: Հոկտեմբերի 12-ի գիշերը Սինձյուկու շրջանում տղամարդը տաքսու տակ է ընկել հետիոտնային անցումում, ինչից հետո ողնաշարի ու գլխի վնասվածքով նրան հիվանդանոց են տեղափոխել:

Ինչպես հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները, մի քանի օր ռեժիսորը կոմայի մեջ է եղել, հոկտեմբերի 17-ի երեկոյան բժիշկը մահ է գրանցել:

Ինչպես գրում է ՌԲԿ-ն, մեկ շաբաթ առաջ Կ. Վակամացուն տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել Հարավային Կորեայի Պուսանյան կինոփառատոնում:

Կ. Վակամացուն ճանաչում է ձեռք բերել 1960-ականների կեսերին` զբաղվելով էրոտիկ ֆիլմերի նկարահանմամբ: Այնուհետեւ նա իր ուժերը փորձել է անկախ ռեժիսորի դերում` զբաղվելով քաղաքական ուղղվածության ցածր բյուջե ունեցող ֆիլմերի նկարահանմամբ:

Կ.Վակամացուն նկարահանել է ավելի քան 100 ֆիլմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ