News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը, Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի սպանությունից մեկ տարի անց, բացահայտել է Ջամահարիայի առաջնորդի, նրա որդու` Մութասսիմի եւ մի շարք այլ կողմնակիցների մահվան պատճառների սեփական հետաքննության արդյունքները:

Քադաֆիի մեքենաների շարասյունը ապստամբների կողմից կանգնեցվել է պաշարված Սիրտա քաղաքից դուրս գալու ժամանակ: Պաշտոնական վարկածով , հրաձգություն է սկսվել, իսկ երկրի նախկին ղեկավարը սպանվել է պատահական գնդակից: Իրավապաշտպանների հաշվետվության համաձայն բռնապետին եւ նրա կողմնակիցներին գերի են վերցրել: Նրանց կտտանքների են ենթարկել, իսկ հետո նրանցից շատերին հենց տեղում սպանել են: Քադաֆիի որդին նույնպես կենդանի է գերի ընկել, ում տեղափոխել են Միսրաթա, որտեղ էլ սպանել են:

Որպես ապացույց` HRW ներկայացնում է ապստամբների կողմից հեռախոսով նկարահանած տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես են գերիներին երկար ժամանակ ծեծում, ծաղրի ենթարկում եւ հետո գնդակահարում են Սիրտի հյուրանոցներից մեկի պատերի տակ: Երկու օր անց դեպքի վայր են ժամանել HRW-ի փորձագետները, ովքեր այնտեղ 53 դիակ են հայտնաբերել:

Ինչ վերաբեում է Քադաֆիին, ապա իրավապաշտպանները կարծում են նա կռվում չի սպանվել, այլ միայն վիրավորվել է գլխի հատվածում, ինչից հետո նրան ծաղրի են ենթարկել եւ սպանել: HRW պարզել է ապստամբների հրմանատարների անունները, ովքեր հրամայել են գնդակահարել գերիներին: Այս բոլոր տվյալնները փոխանցվել է Լիբիայի իշխանություններին, սակայն նրանց կողմից ոչ մի արձագանք չի եղել: Դրանից հետո իրավապաշտպանները որոշել են բարձրաձայնել հետաքննության մասին, գրում է «Կոմերսանտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ