News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ռազմական բյուջեն ուղղակիորեն կապված է փողերի լվացման հետ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Սարգիս Ասատրյանը (ֆոտոռեպորտաժ):

«Ադրբեջանի պաշտոնյաները եւ հրամանատարական կազմը ռազմական բյուջեն օգտագործում են փողերի լվացման համար: Փողերը բոլորովին չեն օգտագործվում զինվորների կարիքների համար, ինչպես այդ մասին հայտնում են հարեւան երկրի ներկայացուցիչները: Ընդհակառակը, ռազմական բյուջեի մեծ մասը լցվում են գրպանները»,-նշել է փորձագետը: Նրա խոսքով, գնվում է հնացած ռազմական տեխնիկա եւ զինամթերք եւ ողջ փչված բյուջեն միայն մասամբ է աջակցում ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացմանը:

Նշենք, որ Ադրբեջանը անդադար ավելացնում է իր ռազմական բյուջեն: Գնված զենքի քանակով Ադրբեջանը վաղուց է խախտել ԵՀԱԿ բոլոր չափանիշները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ