News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայում բռնաբարության հերթական ահասարսուռ դեպքն է տեղի ունեցել։ Մերսին քաղաքի հասարակաց տներից մեկի սեփականատեր Մ.Շ.-ն աշխատանքից հեռացած 32-ամյա Ս.Ք-ից վրեժխնդիր լինելու համար բռնաբարել է նրա 11-ամյա որդուն։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մերսինի հասարակաց տներից մեկում աշխատող Ս.Ք.-ն չդիմանալով սեփականատիրոջ  կողմից շարունակական բռնություններին, աշխատանքից հեռացել է։  Հասարակաց տան սեփականատերը՝ Մ.Շ.-ն չի ներել, որ իր աշխատակիցը հեռացել է աշխատանքից, առեւանգել է նրա 11-ամյա որդուն եւ բռնաբարել։

Նախկին մարմնավաճառը ոստիկանություն է դիմել, որից հետո հասարակաց տան սեփականատերը փախուստի է դիմել, իսկ նրա մարդիկ կնոջը ստիպել են հետ վերցնել բողոքը, հակառակ դեպքում սպառնալով նրան վերացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ