News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին ու նրանց ուղեկցող անձանց:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի առկայությունն Արցախում հանդիսանում է ինտելեկտուալ ոլորտում ներդրումների լավագույն տարբերակներից մեկը, որը մեծ խթան կհանդիսանա հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մատաղ սերնդի մտավոր կարողությունների զարգացման համար:

Երկրի ղեկավարը ընդգծել է, որ այս նախագիծը նաեւ Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսեվորում է:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ