News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունգարիան գնալով ավելի է ամրապնդում  Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ դա արտահայտվում է բոլոր բնագավառներում: Այն չգիտես ինչու եվրոպական քաղաքակիրթ երկրից վերափոխվում է մի երկրի շչակի, որի ազգային հերոսը կացնով մարդասպանն է:

Բուդապեշտը, չսահմանափակվելով Սաֆարովի արտահանձնմամբ, Եվրոպայում ակտիվ հակահայկական քարոզչություն է սկսել: Նախքան մարդասպանին հայրենիք ուղարկելը, նրանք նամականիշ էին թողարկել, որը նվիրված էր «Հայաստանի կողմից Ադրբեջանի հնամենի մշակութային կենտրոն Շուշի քաղաքի գրավման 20-ամյակին», իսկ բուկլետում, որտեղ փակցված էր նամականիշը, «հայկական վանդալների»  կողմից ավերված քաղաքի պատկերն էր: Ի դեպ, նամականիշն ուղարկվել էր Եվրոպական երկրների խորհրդարաններին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին:

Հաջորդեց Սաֆարովի սկանդալային պատմությունը, արդյունքում Երեւանը դադարեցրեց Բուդապեշտի հետ հարաբերությունները:

Այժմ Հուգարիայում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ լուսանկարների ալբոմ է թողարկվել` «Աղդամ. Կովկասի Հիրոսիման» խորագրով, որտեղ քաղաքի լուսանկարներն են  «հայերի կողմից օկուպացվելուց առաջ եւ հետո»: Այն նույնպես ուղարկվել է Հունգարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին, նվիրաբերվել է 200 գրադարանների:

Հնարավոր է, Հունգարիայի նման պահվածքը ինչ-որ մեկի գրպանը ադրբեջանական «նավթային» փողերով է լցնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ