News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցում երկակի ստանդարտներ է դրսեւորում: Այդ մասին իտալական Quotidiano Nazionale պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում լավատեսության տեղիք չի տալիս, հատկապես որ այստեղ կա Ադրբեջանի նավթի գործոնը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Սա երկակի չափանիշների եւս մի օրինակ է: Կոսովոյի հարցը, որը նախկին Յուգոսլավիայում ինքնորոշմանը ձգտող ալբանական մի անկլավ էր, լուծվեց անգամ միջազգային ռազմական միջամտությամբ, մինչդեռ Ղարաբաղի դեպքում կարծես տիրում է գրեթե կատարյալ մի մոռացություն»:

Ըստ նախագահի, ճիշտ է, նավթը կարող է շահավետ լինել ադրբեջանական դիրքորոշումներին, «բայց արդյոք վստահ ենք, որ այս տնտեսական հիպոտեկը կգերակայի հավերժ մյուս հարցերի նկատմամբ»: «Վերջին օրերի նորություն է, որ ադրբեջանցիները հակադրում են BP-ի ներկայությանը իրենց երկրում չնայած նրան, որ անգլիական ընկերությունը միշտ ունեցել է կարեւոր դեր այդ երկրում: Ակնհայտորեն Բաքուն կարծում է, որ կարող է ձերբազատվել անգլիացիներից. հետեւաբար բոլոր հավասարակշռությունները կարող են փոփոխական լինել»,- արձանագրել է Սերժ Սարգսյանը:

Վերջինս նշել է, որ լավատես է, այն պայմանով, որ Ադրբեջանը չպնդի ֆանատիզմի, անհանդուրժողականության եւ այլատյածության դիրքորոշումներով: «Ֆանատիզմ, որ  ադրբեջանցիներին դրդեց հերոսի պես ընդունել Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկված իրենց ազգակցին, որը կացնահարելով սպանել էր մի հայ սպայի սոսկ նրա հայ լինելու համար»,- նշել է նախագահն ու հավելել. «Մեր դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ –ի դիրքորոշման հետ, որը պահանջում է դիվանագիտական լուծում` հիմնված ՄԱԿ-ի  կանոնադրության եւ Հելսինկիի վերջնական ակտի վրա, այն է` ուժի կիրառման բացառում,   տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ