News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լռությունը Հայոց ցեղասպանության մասին այլեւս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար: Այդ մասին իտալական Quotidiano Nazionale պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ մի մոռացված արհավիրք: Եթե այլեւս հրեական ցեղասպանության մասին արդարորեն գիտենք ամեն ինչ, մի հաստ վարագույր է քաշված հայոց բնաջնջման վրա: Դա այն է, ինչ ես անվանում եմ երկակի չափանիշ, այսինքն երկու տարբեր ձեւեր` որակավորելու նմանատիպ քաղաքական իրավիճակներ: Գրեթե հարյուր տարի առաջ կոտորվել են 1.5 միլիոն հայեր»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Եվրոպայում եւ առհասարակ աշխարհում որքան են նրանք, ովքեր իրականում ճանաչում են այս իրականությունը: Արդեն 1939-ին, երբ Հիտլերը պատասխանում էր իր գեներալների հարցին, թէ ինչպիսին կլինի նացիստական Գերմանիայի վարկանիշն աշխարհում հրեական Հոլոկոստն իրագործելուց հետո,  նա պատասխանում է՝ «Ո՞վ է այսօր հիշում հայոց բնաջնջման մասին»»:

Ըստ նախագահի, լռությունը մեր ցեղասպանության մասին այլեւս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար: «Հատկապես, քանի որ Եվրոպան հաղթել է խաղաղության Նոբելյան մրցանակը, այժմ պիտի իր ձայնը լսելի դարձնի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք գտանք խիզախություն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման կարեւորագույն գործնթացը սկսելու համար, սակայն Անկարան գործընթացը պայմանավորեց անընդունելի պայմաններով: Այսօր ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին մենք սպասում ենք, որ Թուրքիան փոխի իր դիրքորոշումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ