News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ Հայ առաքելական սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում:

Մայր Աթոռի միաբան Տ. Առեն վարդապետ Շահենյանը ծառայության է նշանակվել Գեղարքունյաց թեմում:

Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ազատվելով Ուկրաինայի հայոց թեմի Ղրիմի առաջնորդական փոխանորդի եւ Սուրբ Խաչ վանքի վանահոր պարտականություններից, նշանակվել է Շվեյցարիայի հայոց թեմում` որպես Ժնեւի եւ Լեմանի շրջանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ:

Մայր Աթոռի հյուրընկալ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում` որպես Ղրիմի առաջնորդական փոխանորդ եւ Սուրբ Խաչ վանքի վանահայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ