News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Surface պլանշետի վաճառքի հանելու օրը Apple-ի ղեկավար Թիմ Քուքը կտրուկ քննադատել է Microsoft-ի նոր արտադրանքը: Նա այն անվանել է «ճանապարհից շեղող», «խճճված» եւ «փոխզիջումային»:

Պլանշետի մասին Քուքն իր կարծիքը հայտնել է Apple-ի եկամուտներին նվիրված նիստի ժամանակ, որը կայացել է Microsoft Windows 8-ի նոր օպերացիոն համակարգի շնորհանդեսից մի քանի ժամ հետո: Միաժամանակ նա ընդգծել է, որ ինքն անձամբ դեռ այդ պլանշետը չի փորձել եւ դատում է առկա մտահոգություններից ելնելով:

Քուքը քննադատել է սմարթֆոնի, պլանշետի եւ նոութբուքի միջեւ տարբերությունները ջնջելու գաղափարը, որն իրականացրել է Microsoft ընկերությունն իր Windows 8 նոր օպերացիոն համակարգում եւ Surface պլանշետներում:

Apple-ի ղեկավարը հայտարարել է, որ նման գործողությունները կարելի է համեմատել սառնարանն ու միկրոալիքային վառարանի միավորման փորձի հետ: «Կարելի է մեքենային ստիպել եւ թռչել, եւ լողալ, բայց դժվար թե այն կարողանա հրաշալի կատարել թե մեկը, թե մյուսը»,-ասել է նա, հաղորդում է Russia.ru-ն:

Apple-ի ղեկավարը հույս է հայտնել, որ պլանշետ ընտրելիս հաճախորդների մեծամասնությունը նախընտրությունը կտան Apple-ի արտադրանքին:

«Երբ մարդիկ iPad-ը համեմատում են մրցունակ այլ առաջարկների հետ, իմ կարծիքով, նրանք շարունակում են iPad ցանկանալ»,-վստահեցրել է Քուքը, հաղորդում է Cyberstile-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ