News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գործարար Միխայիլ Պրոխորովի «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության դաշնային քաղաքացիական կոմիտեի կազմում ընդգրկվել են բավականին հայտնի անձինք, այդ թվում` Ալլա Պուգաչովան եւ Անդրեյ Մակարեւիչը, ինչպես նաեւ իրավաբան Միխայիլ Բարշչեւսկին, ով հայտնի է որպես «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի գիտակ, քաղաքացիական ակտիվիստ, բժիշկ Ելիզավետա Գլինկան` «դոկտոր Լիզան»:

Կոմիտեի կազմում են նաեւ Տոլյատիի քաղաքապետ Սերգեյ Անդրեեւը, Յարոսլավլի ղեկավար Եվգենի Ուրլաշովը, լրագրող Ստանիսլավ Կուչերը եւ այլք:

Հոկտեմբերի 27-ին կայացած կուսակցության համագումարում հաստատվել է նրա կառուցվածքը, որի մեջ են մտնում նաեւ դաշնային եւ տարածաշրջանային կոմիտեները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ