News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին դեսպան, Բեյքերի ինստիտուտի հիմնադիր եւ տնօրեն Էդվարդ Ջերեջյանը ելույթ է ունեցել Բոստոնի «Faneuil Hall» սրահում՝ մարդու իրավունքներին նվիրված դասախոսության շրջանակներում: Այս մասին հաղորդում է «Houston Chronicle»-ը:

«Ամերիկյան դեսպանի խորհրդածությունները Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ» անվանումը կրող իր ելույթում Ջերեջյանը կիսել է իր փորձը:

«ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ներառում է երկու հիմնական ուղղություն, որի մասին ես ավելի վաղ նշել եմ՝ մի կողմից իդեալիզմ ու «վիլսոնականություն, մյուս կողմից ԱՄՆ ազգային անվտանգություն եւ պրագմատիզմ»,-նշել է նախկին դեսպանը:

Դասախոսությունը Հայկական ժառանգության հիմնադրամի հրապարակային ծրագիրն է եղել եւ կազմակերպվել է հայկական ժառանգության պուրակի բացման պատվին: Դասախոսությունների շարքի նպատակը ամբողջ աշխարհում մարդու իրավունքների եւ սոցիալական չարաշահման խնդիրների ընկալման խորացումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ