News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում նոյեմբերի 4-9-ը կկայանա «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնը։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել են միջազգային անիմացիոն փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին, փառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանը, Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը։

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն ավելի քան 40 երկրների 400 ֆիլմեր։ Վրեժ Քասունին հայտնեց, որ փառատոնի մուտքը անվճար է։

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա « Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում։ Հենց նույն օրը կցուցադրվի ֆրանսիական « Նկար» անիմացիոն ֆիլմը։

Կինոփառատոնի շրջանակներում Հայաստանի շուրջ 11 կինոդահլիճներում կկազմակերպվի անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն։

« Ցուցադրվող ֆիլմերի մեծ մասը միջազգային շուկա դեռ դուրս չի եկել։ Մենք դրանք ստացել ենք եվրոպական տարբեր փառատոններից, ուստի Հայաստանի բնակչությունը յուրօրինակ հնարավորություն կունենա այդ ֆիլմերը  դիտել ավելի վաղ, քան դրանք կցուցադրեն ամերիկյան կինոընկերությունները», ասաց Լուսինե Քասարջյանը։

Նա նաեւ նշեց, որ փառատոնում կցուցադրվեն տարբեր սյուժետային ֆիլմեր, ինչպես նաեւ՝ «Խնկո Ապոր» գրադարանում կցուցադրվեն մանկական ֆիլմեր։

Կինոցուցադրումներ կլինեն նաեւ Սիրահարների այգում. Հատուկ տեխնիկայի միջոցով մենք կարող ենք ջեռուցել 60-100 հոգանոց դահլիճ, ուստի այգու ամառային աշխուժությունը կշարունակվի նաեւ ուշ աշնանը»,- ավելացրեց Քասունին։

«Նաիրի» կինոթատրոնում նոյեմբերի 5-ին կանցկացվի ծրագիր՝ նվիրված ռուսական անիմացիոն կինոյի 100-ամյակին։ Կցուցադրվեն լավագույն ռուսական անիմացիոն ֆիլմերը, որոնք նկարահանվել են «Սուզդալ» ընկերության հետ համատեղ։

Նշենք, որ փառատոնի անցկացման նախորդ 3 տարիների ընթացքում մաստեր-կլասերում մասնակցել են 175 երտասարդներ, նրանցից 11-ը Շտուդգարտում մասնակցել է Ռոբերտ Բոշխի անիմացիոն փառատոնին։ Իսկ նրանցից մեկը՝ Լեւոն Պետրոսյանը, բրիտանական տիկնիկայի անիմացիոն ստուդիայում ուսումը շարունակելու հնարավորություն է ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ