News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լեհաստանում հացադուլ են անում արտասահմանցի ներգաղթյալները, որոնք Բելոստոկի, Պերեմիշլիայի եւ այլ սահմանամերձ քաղաքների հատուկ ճամբարներում սպասում են փախստականի կարգավիճակ ստանալուն: Ինչպես հայտնում է «Լեհական ռադիոյի» ռուսական ծառայությունը, սկզբում հացադուլ են հայտարարել 70 մարդ, իսկ տվյալ պահին շարունակում են 30-ը: Ինչպես նշում է Բելառուսի պետական սահմանի կոմիտեն, հացադուլին մասնակցում են հիմնականում Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիները: 

Ամենից առաջ, ներգաղթյալները բողոքում են  փակ ճամբարներում իրենց պահելու դեմ, որոնց պայմանները բանտային պայմանների են նման:

Ինչպես հայտնում է «NewsBalt»-ը, վերջին 20 տարվա ընթացքում Լեհաստան ամեն տարի  ժամանող ներգաղթյալների թիվն աճել է ավելի քան 10 անգամ: Եթե 1990 թվականին ներգաղթյալների թիվը 1,7 հազար էր, ապա 2010 թվականին` արդեն 15,2 հազար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ