News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե օրերս մամուլում գրվեց, որ առաջիկայում սպասվում է մասոնական հավաք, որտեղ քննարկվելու է առաջիկա նախագահական ընտրությունների հարցը: Իրեն մասոն հռչակած ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը, սակայն, հերքել էր` ասելով, որ ոչ մի հավաք տեղի չի ունեցել եւ առաջիկա 6-7 ամիսներին տեղի չի ունենալու:

Սակայն վստահելի աղբյուրից մեզ հաջողվեց պարզել, որ մասոնական հավաք «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել մոտ 10 օր առաջ, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած մասոններ: Հավաքն օրերս ավարտվել է, սակայն Հայաստան ժամանածներից ոմանք դեռ չեն մեկնել, քանի որ առաջիկայում մի նոր հավաք է սպասվում, որին մասնակցելու են ավելի բարձրաստիճան մասոններ:

Մասնավորապես սպասվում է, որ Հայաստան է ժամանելու Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզեն, ով անցած տարի աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովի շրջանակներում կրկին  Հայաստանում էր եւ հանդես եկավ ասուլիսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ