News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Գերմաիայում գործող տարբեր  ազգային կազմակերպություններին կոչ ենք անում միանալ համատեղ ցույցի»: Այդպիսի  հաղորդագրություն է տարածել Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ԳԿԽ)՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բեռլինյան այցի հետ կապված:

ԳԿԽ-ն հոկտեմբերի 31-ին Բեռլինի կենտրոնում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ,  ցույց է կկազմակերպի՝ պահանջելով Էրդողանից բարելավել Թուրքիայւմ ապրող ազգային փոքրամասնությունների իրավիճակը եւ ամբողջովին նոր քաղաքականություն կիրառել այս հարցում: Ըստ կառույցի նախնական տվյալների՝ վաղվա ցույցին հայերից բացի մասնակցելու են նաեւ ալեւիներ, ասորիներ, քրդեր ու եզդիներ:

Մինչ Էրդողանի այցը, ԳԿԽ-ն նամակ էր հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որտեղ ահազանգում է Թուրքիայի իսլամացման քաղաքականության մասին:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանն այսօր` հոկտեմբերի 30-ին,  երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Բեռլին, որտեղ կմասնակցի Թուրքիայի դեսպանատան նոր շենքի բացման արարողությաննը, կհանդիպի Բեռլինում գործող թուրքական կազմակերպությունների հետ: Իսկ վաղն Էրդողանը հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Օրակարգում  թուրք-գերմանական երկկողմ հարաբերություններն են, Թուրքիայի ԵՄ անդամակցությունը, Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ