News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից այս տարվա հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին հասցեագրված նամակին այսօր արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությանն ուղարկված նամակում ՀՀ ԱՄՆ դեսպանատնից հավաստիացնում են, որ իրենք հետեւում են սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի գործով դատաքննությանը:

«Մենք հետեւում ենք դատաքննությանը եւ մտահոգված ենք անօրիանական ֆինանսական գործարքների վերաբերյալ բոլոր այն պնդումներով, որոնք որոնք կարող են վնասել ԱՄն քաղաքացիներին»,- նշված է նամակում:

Հիշեցնենք, որ Հասատանում ԱՄՆ դեսպանին ուղարկված նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների եւ/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող եւ անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը եւ նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել եւ օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: «Նրանց արդեն քաջ հայտնի են եւ’ գործող անձանց շրջանակը, եւ’ չվճարված հարկերը, եւ’ խարդախության փաստերը, սակայն վերեւների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները եւ նրանց եւս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ եւ  հետեւություններ անել  թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում եւ ինչպես են աշխատում»,- հայտնել էր Էդմոնդ Խուդյանը:

Սփյուռքահայ գործարարը նաեւ դեսպանին տեղյակ էր պահել, որ ICSID կոնվենցիայի եւ UNICITIRAL արբիտրաժային կանոնների  հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու համար: «Ցավում եմ նման որոշման համար, սակայն այլ ելք չկա, ՀՀ արդարադատությունը չի գործում եւ ես անզոր եմ կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում»,- հայտնել էր ամերիկահայ գործարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ