News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի այսօր` նոյեմբերի 4-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը: Քարոզարշավը կտեւի մինչեւ նույեմբերի 30-ը։

Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում կպայքարեն  «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել: Իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքում իրար դեմ մրցելու են  «Ժառանգությունից» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներորդին, Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը եւ անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ հանրապետական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից` «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելուց եւ մայոր Վահե Ավետյանի մահվանից հետո, իսկ թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Բալասանյանը ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ:

Երկու ընտրատարածքներում էլ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին:

Տպել
Ամենաշատ